Մարությանը հիվանդանոցներ այցելելու փոխարեն կենդանիների վնասազերծման կենտրոն է գնացել

Համաճարակային կոլապսում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որին վերջերս բազմաթիվ մեղադրանքեր են հնչեցրել հակահամաճարակային միջոցներն անտեսելու և անգամ իր պարտականությունների մեջ թերանալու համար, այսօր վերջապես դուրս է եկել ընդհատակից (ինքնամեկուսացումից) և այցելել անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնի նոր շենք ու կլինիկա։
Թերևս, նման «սխրանքի» պատճառն այն է, որ անապաստան կենդանիները կորոնավիրուսի տարածման աղբյուր չեն և նրանց հետ շփվելը «համարձակ» քաղաքապետին չի վախեցրել։
Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ նոր կլինիկայում կա մասնավորապես՝
Կենդանիների պահման կարանտինային գոտի
Կացարան
Ժամանակակից պայմաններով հագեցած վիրահատարան
Կարծիքներ