Ամերիկացի սենատորը պահանջում է ԱՀԿ ղեկավարի հրաժարականը

Ամերիկացի սենատորը պահանջում է ԱՀԿ ղեկավարի հրաժարականը

Ամերիկացի սենատոր, Արիզոնա նահանգը ներկայացնող Մարթա Մաքսալին հայտարարել է, որ պահանջում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսի հրաժարականն այն բանի համար, որ վերջինս աջակցել է Չինաստանին՝ կորոնավիրուսային ինֆեկցիայի տվյալները թաքցնելու համար։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։ «Ես երբեք չեմ հավատացել կոմունիստներին։ Եվ այն, որ նրանք թաքցրել են այդ վիրուսը, որը նրանց մոտ է առաջացել, հանգեցրել է չարդարացված մահացությունների Ամերիկայում եւ ողջ աշխարհում»,- ասել է Մաքսալին։ Ամերիկացի սենատորը նշել է, որ ԱՀԿ-ն իրեն պահել է անպատասխանատու եւ անխիղճ կերպով։ Նա նաեւ ասել է, որ որպես փոխհատուցում Չինաստանը պետք է ների ԱՄՆ-ին՝ իրեն ունեցած պարտքերը