Նիկոլին վաղը 1400 ոստիկան է ուղեկցելու Սյունիք. Հակոբյան

 Նիկոլին վաղը 1400 ոստիկան է ուղեկցելու Սյունիք. Հակոբյան

Վաղը Նիկոլը գնում է Սյունիք: Նրան կուղեկցեն 1400 ոստիկաններ: Ես ձեզ հայտնում եմ պաշտոնական տվյալներ։ Այս մասին քիչ առաջ քարոզարշավի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանում «Հայաստան » դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանը։

« Սրա հետ առնչվող կուզեի մի անեկդոտ պատմել ձեզ։ Սառան բողոքում է Աբրահամին, որ իրեն շուկայում վատ խոսքեր են ասել: Աբրահամը պատասխանում է՝ մի գնա այնտեղ, որտեղ քեզ ճանաչում են»,- ասաց Հակոբյանը։

«Իշխող կուսակցությունը հոգեվարքի մեջ է։ Շատերը հաշտվել են եւ չեն ցանկանում կիսել իրենց ղեկավարի պատասխանատվությունն ու ճակատագիրը»,- հավելեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավարը։