«Գոլդեն փելեսը» դեկտեմբերին կդրվի աճուրդի 

«Գոլդեն փելեսը» դեկտեմբերին կդրվի աճուրդի 

Կառավարությունն այսօրվա նիստում որոշվեց Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը, ինչպես նաև շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը և շենք- շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով:

Նախագիծը զեկուցող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանն ասաց, որ նոյեմբերի 20-ի դրությամբ` գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ իր կողմից բոլոր գործարարներին, ովքեր հետաքրքրված են, կոչ արեց մասնակցել աճուրդին, որը հավանաբար կլինի դեկտեմբերի 19-ին: