«Գ.Ծառուկյան» հիմնադրամի՝ հայրենիքի պաշտպաններին նվիրված ակցիան շարունակվել է Վանաձորում

«Գ.Ծառուկյան» հիմնադրամի՝ հայրենիքի պաշտպաններին նվիրված ակցիան շարունակվել է Վանաձորում

Հայրենիքի պաշտպաններին նվիրված ակցիան Վանաձորում նորից մեծ իրարանցում է առաջացրել: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ քաղաքի հարյուրավոր բնակիներ մեկնել են Արցախ՝ տեսակցելու իրենց զինվորներին:

Ծնողները դատարկաձեռն չեն գնացել, հիմնադրամը սնունդով, քաղցրավենիքով ու հիգիենիկ պարագաներով լի ծանրոցներ է ուղարկել մեր հայրենիքի պաշտպաններին, հոգացել մեկնողների ուղևորափոխադրման հարցն ու ճանապարհածախսը: