Լևոն Մարտիրոսյանը հետ է  կանչվել Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից

Լևոն Մարտիրոսյանը հետ է  կանչվել Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնից
Լևոն Մարտիրոսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լևոն Մարտիրոսյանը հետ է  կանչվել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։

Հրամանագրում, մասնավորապես, նշվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Լևոն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ հետ կանչել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»: