Մահացել է Աշոտ Շմավոնյանը

Մահացել է Աշոտ Շմավոնյանը

Կյանքի 85-րդ տարում կորոնավիրոսից մահացել է ֆրանսահայ հայտնի գործիչ, Հայ վետերանների և դիմադրության մարտիկների ազգային ասոցիացիայի դրոշակակիր Աշոտ Շմավոնյանը։ Այս մասին տեղեկացրել է «Nouvelles d’Arménie»-ի լրագրող Ժան Էկյանը։

Նրա խոսքով՝ Աշոտ Շմավոնյանը տասնյակ հազարավոր մարդասիրական ծանրոցներ է ուղարկել Հայաստան, և վերջերս նաեւ Արցախի սգավոր ընտանիքների համար, որոնք նա հավաքել է ամբողջ Ֆրանսիայում: