«Իմ պես մարդիկ շատ-շատ են»

«Իմ պես մարդիկ շատ-շատ են»

Մի կողմից հիվանդանալու եւ հարազատներ կորցնելու վախն է, մյուս կողմից՝ աշխատանք կորցնելու եւ սոված մնալու։ Թվում է՝ մեկ ամիս էլ չկա, որ արտակարգ դրություն է հայտարարվել երկրում եւ սոված ու անփող մնալու համար դեռ շատ շուտ է, բայց կան մարդիկ, որոնք արդեն կանգնած են այդ վտանգի առաջ եւ չգիտեն ինչ անել։ Որքան էլ իշխանությունը պնդի, թե մեզանում օրավարձով աշխատողներ չկան, իսկ ամսական աշխատավարձ ստացողների համար դեռ այնքան էլ օրհասական չէ իրավիճակը, սակայն իրականում այնքան էլ այդպես չէ։ Տարբեր տեղերից մեզ հասնում են լուրեր, որ օրն աշխատող՝ օրը վաստակող մարդիկ արդեն կանգնել են փաստի առաջ եւ չգիտեն, թե ինչպես են ապրելու։ Նրանք նամակներ են գրում նաեւ «Հրապարակի» էլեկտրոնային հասցեին եւ հարցադրումներ են անում, որոնց պատասխանները մենք չունենք։ Այդ հարցադրումներն ուղղված են կառավարությանը եւ մենք դրանք հրապաակում ենք՝ հույսով, որ մարդկանց կացությունը իշխանությունը հաշվի կառնի։

Ներկայացնում ենք այդ նամակներն առանց խմբագրման․

«Բարեւ ձեզ։ Մի խնդրանք ձեզ․ մնացեք տանը՝ մնալը մնում ենք, դուրս չենք գալիս։ 22 տարեկան տղա եմ, հալալ քրտինքով հացի փող առնող մարդ եմ։ Օրավարձով շինարարություն եմ անում։ Կխնդրեմ, որ այս մասին բարձրաձայնեիք իշխանությանը։ Իմ պես մարդիկ շատ շատ են»։

barev dzez mi xntranq dzez mnaceq tan mnal mnumenq dus chenq galis 22 tarekan txayem halar qrtinqov hac pox arnox martem ora vardzov sinararutyunem anum k xntrem vor ays masin barcracniq isxanutyan im pes martiq sat sat en

«Բարեւ ձեզ, մենք խնդրում ենք՝ ժողովրդին ուշադրություն դարձրեք, սովի են մատնվում։ Օրինակ, մենք այսօր փող ունեինք՝ կարեցանք ապրենք, բայց այսօրվանից էլ գումար չունենք հացի։ Ես ապրում եմ վարձով, քշում եմ նաեւ օրավարձով ավտո, չեմ կարողանում գումար վաստակեմ»։


barev dzez menq xndrum en joxovrdin ushadrucyun darcreq. sovi en matnvum. orinak menq mij aysor pox uneinq karecanq aprenq. bayc aysorvanic el gumar chunenq haci.es aprum em varcov qshum em nayev oravarcov avto. chem karum gumar vastakem.