653 մարդ է զոհվել Տրիպոլիի համար մղված մարտերում

653 մարդ է զոհվել Տրիպոլիի համար մղված մարտերում

Առնվազն 653 մարդ է զոհվել սկսած ապրիլի 4-ից, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի համար մղված մարտերում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության փոխանցած տվյալները։ Զոհերից 41-ը խաղաղ բնակիչներ են։ Կա նաեւ 3547 վիրավոր, որից 126-ը՝ խաղաղ բնակիչ։ Ընդ որում քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների եւ զոհերի մեջ կան նաեւ բուժաշխատողներ ու սանիտարներ։