Ադրբեջանում բնակելի շենքում մանկահասակ երեխաների դիեր են հայտնաբերվել

Ադրբեջանում բնակելի շենքում մանկահասակ երեխաների դիեր են հայտնաբերվել

Ադրբեջանի մեծությամբ երկրորդ Սումգայիթ քաղաքի երկհարկանի բնակելի շենքում ուժեղ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով երկու անչափահաս երեխա է մահացել. փոխանցում է Ria.ru-ն:

«Սումգայիթ քաղաքում բնակելի երկհարկանի տանն այրվել է 200 քմ ընդհանուր մակերեսով շինություն: Դեպքի վայրի զննությամբ հրշեջ-փրկարարները հայտնաբերել են երկու մանկահասակ երեխաների դի. ծնված 2017 և 2021 թվականներին»,-ասվում է ԱԻՆ-ն զեկույցում։