Հայտնաբերվել է ռադիացիայի հանդեպ կայունություն ունեցող բակտերիա
Գիտնականները հայտնաբերել են Deinococcus radiodurans անվանումն ունեցող բակտերիան, որը կարող է դիմանալ այնպիսի ռադիացիայի, որը հազար անգամ գերազանցում է մարդու համար մահացու ռադիացիայի դոզան։ Մասնագետները կարող են պարզել այն քիմիական մեխանիզմը, որն ընկած է այդ ֆենոմենի հիմքում եւ օգտագործել։
Գլխավոր գաղտնիքը նրանում է, որ այս բակտերիան պարունակում է իր մեջ շատ հզոր հակաօքսիդանտ, որը բաղկացած է մանգանից, ֆոսֆատից ու պոպտիդներից։ Լաբորատոր պայմաններում գիտնականները կարողացել են այդ նյութի անալոգը սինթեզել եւ ապացուցել, որ հենց դա է պաշտպանում բակտերիան ռադիացիոն վնասվածքներից։ Անալիզները ցույց են տվել, որ այդ հակաօքսիդանտը կարողանում է չեզոքացնել ազատ ռադիկալները եւ պաշտպանել բջիջներն ու սպիտակուցները։
Ընդ որում, բակտերիայի դիմացկունությունը կախված է պարունակած հակաօքսիդանտների քանակությունից եւ նույնիսկ սառեցված վիճակում Deinococcus radiodurans-ը դիմանում է այնպիսի ռադիացիայի, որը 28 հազար անգամ գերազանցում է մարդու համար մահացու հանդիսացող դոզան։
Կարծիքներ