Երբ կարող է ձեւավորվել կոլեկտիվ իմունիտետը ինֆեկցիայի դեմ․ ներկայացրել է Արեգ Թոթոլյանը

Երբ կարող է ձեւավորվել կոլեկտիվ իմունիտետը ինֆեկցիայի դեմ․ ներկայացրել է Արեգ Թոթոլյանը

Սանկտ Պետերբուրգի Համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության գիտահետազոտության ինստիտուտի ղեկավար Արեգ Թոթոլյանը ներկայացրել է, թե որ դեպքում կարող է ձեւավորվել ինֆեկցիայի դեմ պոպուլյացիոն կոլեկտիվ իմունիտետը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Նրա խոսքերի համաձայն, դրա համար անհրաժեշտ է, որ իմունիտետ ունենա պոպուլյացիայի ներկայացուցիչների 60-70 տոկոսը, իսկ հիվանդացությունը չգերազանցի 90 տոկոսը։ Անհատական իմունիտետի ձեւավորման համար անհրաժեշտ է 1-1,5 ամիս։ Անդրադառնալով արդեն նոր տիպի կորոնավիրուսային ինֆեկցիային, նա ասել է, որ Ռուսաստանում օրինակ, կոլեկտիվ իմունիտետը դեռ ձեւավորման փուլում է եւ դա ժամանակ կպահանջի։