«Գրել են, թե փորձել ենք դաժանաբար սպանել, գրավել Փաշինյանի աթոռը, նստել վրեն»

«Գրել են, թե փորձել ենք դաժանաբար սպանել, գրավել Փաշինյանի աթոռը, նստել վրեն»

«Մեզ կալանավորել են, որ հանձնեն Արցախը»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը, ով դատվում է ենթադրաբար  «Փաշինյանին վերացնելու եւ հեղաշրջման փորձ» կատարելու մեղադրանքով։ 

Նա նշեց, որ իրեն ապօրինաբար պահում են կալանքի տակ, քանի որ ինքը ցանկություն չի ունեցել Փաշինյանի աթոռը վերցնելու, նրան սպանելու։ 

«Մինչեւ հիմա ապօրինի կալանավորված ենք մեկ անձի ցուցմունքով, ով ուղարկված մարդ է, համագործակցում է իշխանությունների հետ, ինչ ասում են՝ անում է։ Ոչ մեկ չգիտի, թե ինչու է հայտնվել կալանավայրում։ Մեզ կալանավորեցին, որ չխոչընդոտենք Արցախի հանձմանը։ Մենք այդ ժամանակ եղել ենք կալանավայրում, խաչակիրներից ունեցել ենք զոհեր։ Ես ոչ մի արդար բան չեմ տեսնում էս երկրում։ Մարդու ծիծաղ է գալիս՝ թղթերի մեջ գրված է, թե Փաշինյանին փորձել ենք դաժանաբար սպանել, հեղաշրջում անենք, իբր իր աթոռը գրավենք, նստենք վրեն»,-ասաց Պողոսյանը։