Հույս է արթնանում, որ կործանված չենք. Հրաչ Մուրադյան

Հույս է արթնանում, որ կործանված չենք. Հրաչ Մուրադյան

Հաղորդավար Հրաչ Մուրադյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցում նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով  կամավորներին, նրանց կատարած աշխատանքի կարեւորությանը։

«Ինֆորմացիոն գաղջի՝ քանոնով աղջկա, հրավառության, համերգների ու անտարբերության մեջ չնկատվեց կամավորների, ԱԻՆ-ի, շտապ օգնության աշխատանքը։ Եթե վերջին երկու կառույցների դեպքում դա իրենց աշխատանքն է, ապա կամավոր տղերքի պարագայում դա մարդ լինելն է, որը մեր օրերում անսովոր քիչ է նկատվում։ Մտքերս հանրային արտահայտելու սիրահար չեմ, ունեմ դրա համար պատճառներ, բայց էս տղեքին զուտ մարդկային շնորհակալություն հայտնելը, որը շատ հեռվում, մի տեղ հույս է արթնացնում, որ մենք կործանված չենք՝ անհրաժեշտ է ինձ համար։ Կադրեր տեսա, թե ինչպես են առանց հատուկ տեխնիկայի, անգամ առանց ձեռնոցների տասնյակ կիլոգրամանոց քարեր ձեռքով մաքրում՝ հուսալով, որ ողջ մեկին էլ կգտնեն․․․ Տղեք ջան, շնորհակալ եմ Ձեր ծնողներին ու անչափ ուրախ Ձեր երեխաների համար։ Դուք օրինակ եք», - գրել է Հրաչ Մուրադյանը: