Իրանի նոր նախագահի հաստատումը տեղի կունենա օգոստոսի 3-ին

Իրանի նոր նախագահի հաստատումը տեղի կունենա օգոստոսի 3-ին

Իրանի նոր նախագահ Էբրահիմ Ռեիսիի իր պաշտոնում հաստատման արարողությունը, որով նա կհաստատվի իր պաշտոնում, տեղի կունենա օոգոստոսի երեքին։ Արարողությանը կմասնակցի նաեւ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին եւ պաշտոնատար այլ անձինք։ Արարողությունը տեղի կունենա Թեհրանում։ Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։

Արարողության ժամանակ Իրանի ՆԳ նախարարը կներկայացնի զեկույց տեղի ունեցած նախագահական ընտրությունների գործընթացի մասին։ Երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի հինգին։

Հիշեցնենք, որ Իրանում նախագահական ընտրությունները տեղի էին ունեցել հունիսի 18-ին։ 61,95 տոկոս քվեով հաղթել էր Էբրահիմ Ռեիսին։