The Washington Post-ն առաջին անգամ կունենա կին գլխավոր խմբագիր

The Washington Post-ն առաջին անգամ կունենա կին գլխավոր խմբագիր

The Washington Post ամերիկյան հեղինակավոր պարբերականն իր մոտ մեկ ու կես հարյուրամյակի պատմության մեջ առաջին անգամ կունենա կին գլխավոր խմբագիր: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը: Պարբերականը կգլխավորի լուրերի բաժնի նախկին ղեկավար Սալլի Բազբին: Նշենք, որ պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնը թափուր էր արդեն երկու ամիս: Նա կհաջորդի Մարտին Բերոնին: Բերոնը ժամանակին ղեկավարել The Boston Globe պարբերականը: Բերոնը անցել է թոշակի: Նրա պաշտոնաթողությունը որեւէ սկանդալի հետ կապված չէ: