Գեորգի Կուտոյանի մահը չեմ կարծում, որ չառաջացնի քաղաքական ռեզոնանսներ․ պատգամավոր

Գեորգի Կուտոյանի մահը չեմ կարծում, որ չառաջացնի քաղաքական ռեզոնանսներ․ պատգամավոր

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը իր ցավակցությունն է հայտնել ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի կապացկությամբ։

Նա գրել է․ «Գեորգի Կուտոյանի հետ կատարվածը շոկահարույց է: Ամեն դեպքում ԱԱԾ նախկին պետի բռնի մահը չեմ կարծում, որ չառաջացնի քաղաքական ռեզոնանսներ: Ցավակցություններս եմ հայտնում Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին»։

Նշենք, որ այսօր Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: