Բելառուսը հանդես է եկել հայտարարությամբ, կապված հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումների հետ

Բելառուսը հանդես է եկել հայտարարությամբ, կապված հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումների հետ

Բեալռուսի Հանրապետությունը խորապես մտահոգությամբ արձանագրում է շարունակվող սրացումը հայ-ադրբեջանական սահմանին։ Այս մասին հայտնում է Բելառուսի ԱԳ նախարարությունը, արձագանքելով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին կիրակի օրվանից սկսված զինված բախումներին։ «Բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների եւ միջազգայնորեն ճանաչված այլ գործիքների միջոցով։ Ուժի կիրառումը կարող է բերել իրադրության սրացման։ Կոչ ենք անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը եւ խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել լարվածության աճի եւ մարդկային զոհերի։ Հույս ունենք, որ Բաքուն եւ Երեւանը կվերականգնեն ուղիղ երկխոսությունը, կցուցաբերեն երկու ժողովուրդներին հատուկ իմաստնություն եւ խոհականություն, գիտակցելով պատասխանատվությունը ռեգիոնի կայունության հանդեպ։ Նաեւ հույս ենք տածում, որ Հայաստանի ու Ադրբեջանի հեղինակավոր բարեկամները կօգտագործեն իրենց հեղինակությունը՝ իրադրության լիցքաթափման համար, ներառյալ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակով»,- ասված է Մինսկի հայտարարության մեջ։