Պուտինը չի ձգտում ԱՄՆ հետ նոր «Սառը պատերազմի»․ Ջո Բայդեն 

Պուտինը չի ձգտում ԱՄՆ հետ նոր «Սառը պատերազմի»․ Ջո Բայդեն 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ուզում նոր «Սառը պատերազմ» ԱՄՆ հետ։ Այս մասին նա հայտարարել է Ժնեւյան գագաթնաժողովից հետո ունեցած իր ասուլիսի ընթացքում։ «Չեմ կարծում, որ նա՝ Պուտինը, ձգտում է ԱՄՆ հետ Սառը պատերազմի»,- ասել է նա։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի խոսքերի, բանակցությունների ընթացքում ինքը հայտարարել է Ռուսաստանի նախագահին, որ նոր «Սառը պատերազմն» ակնհայտորեն չի բխում ոչ Ռուսաստանի շահերից, ոչ ԱՄՆ շահերից։

Հիշեցնենք, որ երկու նախագահները հանդիպել են այսօր՝ հունիսի 16-ին, Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում։