Էլիտար հարսանիք Իվանկա Թրամփի մասնակցությամբ

Էլիտար հարսանիք Իվանկա Թրամփի մասնակցությամբ

Սեպտեմբերի 20-ին Հռոմում տեղի ունեցավ դիզայներ Միշա Նոնուի և նավթային մագնատ Մայքլ Հեսի՝ Hess Corporation ամերիկյան էներգետիկ հսկայի սեփականատիրոջժառանգի շքեղ հարսանիքը:

Տոնակատարության հյուրերի թվում էին ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփն իր բիզնեսմեն ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ, սուպերմոդել Քարլի Քլոսն ամուսնու՝ Ջոշուա Քուշների հետ («նախագահի փեսա» Ջարեդի հարազատ եղբայրը), երգչուհի Քեթի Փերին կինոաստող նշանածի՝ Օռլանդո Բլումի հետ, բրիտանական արքայադուստրեր Բեատրիսը և Եվգենիան, ինչպես նաև Միշայի մտերիմ ընկերուհին՝ Մեգան Մարքլը արքայազն Հարիի հետ: Խոսակցություններ էին շրջանառվում, որ հենց Նոնուն է ծանոթացրել ապագա Սասեքսի դքսին և դքսուհուն: Ինչպես հայտնի է, Նոնուն մասնակցել է գործարար հագուստի կապսուլային հավաքածուի ստեղծմանը, որը վերջերս է ներկայացրել Մարքլը: