Երկրաշարժ՝ Կրետե կղզում

Երկրաշարժ՝ Կրետե կղզում

5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կրետե կղզում։ Այս մասին հայտնում է USGS-ը։ Այն ֆիքսվել է UTC-ի ժամանակով 04։48-ին։ Էպիկենտրոնը գտնվում է Արկալոհորիոն քաղաքից 4 կմ դեպի հս-արմ։ Օջախի խորությունը 10 կմ է։

ESMC-ի տվյալները մի փոքր ավելի այլ են, եւ դրանց համաձայն, երկրաշարժի ուժգնությունը 5,2 մագնիտուդ է, էպիկենտրոնն էլ նշվում է Հերակլիոն քաղաքից 18 կմ դեպի հվ-արլ։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին էլ Կրետեում 5,8 մագնիտուդ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի ուժգնությունը նախ գնահատվել էր 6,5 մագնիտուդ, հետո արդեն հայտարարվել էր 6 եւ 5,8 մագնիտուդի մասին։