Իրանում կորոնավիրուսից երկու մարդ է մահացել

Իրանում կորոնավիրուսից երկու մարդ է մահացել

Իրանում երկու մարդ է մահացել նոր տիպի կորոնավիրուսից։ Այս մասին հայտնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը։ Երկու վիրուսակիրներն էլ հոսպիտալացված են եղել Ղումի հիվանդանոցում։ Երկուսն էլ բուժման կուրս էին անցնում շնչուղիների հետ կապված խնդիրների պատճառով, ինչը եղել է նրանց նախնական ախտորոշումը, իսկ հետագայում արդեն, անալիզները ցույց են տվել, որ նրանց մոտ առկա է կորոնավիրուս։

Վերջին երկու օրվա ընթացքում, ըստ Իրանի առողջապահության նախարարության հայտարարության, ստուգում է անցել մի քանի մարդ՝ նոր տիպի կորոնավիրուսի առկայության կասկածանքով պայմանավորված։