«Ռուզանին բերել ենք, որ Ձեր համար տանջվի, մի բան սարքի». գործարարը՝ վարչապետին (տեսանյութ)

«Ռուզանին բերել ենք, որ Ձեր համար տանջվի, մի բան սարքի». գործարարը՝ վարչապետին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ցուցահանդեսի ժամանակ «Ակվա գրուպ» ՍՊԸ-ի տաղավարում  առաջարկեցին համտեսել «Ակվա Արմենիա» ընկերության արտադրած տոնիկով լիմոնադ: Վարչապետը, սակայն, հրաժարվեց հյուրասիրությունից՝ խոստանալով մի ուրիշ անգամ փորձել: Նա, առհասարակ, այսօր որոշել էր որևէ տաղավարում որևէ բան չհամտեսել՝ մերժելով բոլոր հյուրասիրությունները: 

Տեսնելով, որ Փաշինյանը հրաժարվում է իրենց հյուրասիրությունից, «Ակվա Արմենիա» ընկերության տնօրեն Դավիթ Ներսիսյանն ասաց. «Ռուզանին բերել ենք, որ Ձեր համար տանջվի, մի բան սարքի, ո՞նց կլինի տենց, Անին էլ խառնվել էր իրար»:


Հյուրասիրությունից չօգտվեց, իհարկե, վարչապետը, բայց ընկերության աշխատակիցնեըը նրա համար նվեր էին պատրաստել, որն ընդունեց: