Հայաստանի գլխավոր «լվացարարուհին» կամ հակակոռուպցիոն հեղափոխության կոռուպցիոն արդյունքները․ մաս 4-րդ

Հայաստանի գլխավոր «լվացարարուհին» կամ հակակոռուպցիոն հեղափոխության կոռուպցիոն արդյունքները․ մաս 4-րդ

Հայաստանի վարչապետի ընտանիքի հարազատ մարդկանց եւ հլու հնազանգ օլիգարխների միությունը, օլիգարխներ, որոնք միանգամից դարձան բարեխիղճ գործարարներ, իրեն զգացնել է տալիս նաեւ քրեական քրոնիկոնում։ Այսպես, Աննա Հակոբյանի հարազատ եղբոր անունը շրջանառվում է մեծ աղմուկ հանած 40 տոննա մաքսանենգ հայկական ծխախոտի՝ ռուս իրավապահների կողմից հայտնաբերման եւ կալանման գործում։ Ծխախոտը Ռուսաստան էր փոխադրվել օդանավով։ Այս գործում Աննա Հակոբյանի եղբորից բացի շրջանառվում է նաեւ Խաչատուր Սուքիասյանի եւ Փաշինյանի եղբորորդու՝ Հայաստանի ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանի անունը։ Աննա Հակոբյանն այս ողջ կոնֆիգուրացիայում խաղում է առանցքային դեր։ Հենց նրա շուրջ են համախմբվում հլու-հնազանդ գործարարները։

Վարչապետի տիկինն ունի մեծ ազդեցություն ամուսնու վրա եւ չի բավարարվում միայն առաջին լեդիի բուտաֆորային դերակատարմամբ։ Հակոբվայնը իր շուրջ ստեղծում է գործարար կնոջ կերպար՝ կամային բնավորությամբ։ Նրբորեն խաղալով վարչապետի էմոցիաների վրա, նա դյուրոթյամբ զոհում է ոչ պիտանի պաշտոնյաների եւ գործարարների, իսկ մյուս կողմից էլ նպաստում է, որ թիմում եղած բազմաթիվ խնդիրների մասին չբարձրաձայնվի։ Անշուշտ ֆինանսական միջոցները պետք է ներդրումներ արվեն նաեւ հետագայում, եւ եթե ուսումնասիրենք, թե ինչպիսի աննախադեպ տեմպով է Հայաստանից արտահոսում կապիտալը, կարող ենք կռահել, թե տիկին Հակոբյանը որտեղ է թաքցնում ձեռք գցած միլիոնները։ 2018-ին Հայաստանից կապիտալի արտահոսքը կազմել է 1,2 միլիարդ դոլար։ Այս թիվը շատ մասնագետներ կապում են այն բանի հետ, որ հեղափոխական տարում շատ խոշոր գործարարներ դուրս են բերել իրենց կապիտալը երկրից։ 2019 թվականին կապիտալի արտահոսքը Հայաստանից կազմել է 1 միլիարդ դոլար։ Իսկ ում գումարներն են դուրս բերել Հայաստանից, որը կազմում է Հայաստանի բյուջեի գրեթե 1/3-ը։

Ըստ «Компромат СНГ» տելեգրամ-ալիքի տվյալների, անցյալ տարվա վերջին Բրյուսելում տարածվել է մի զեկույց, որտեղ նշված է, որ Փաշինյան-Հակոբյան ընտանիքը Հայաստանից դուրս է բերել 1,5 միլիարդ եվրո։ Զեկույցում նշվում է, որ խոշոր գործարարները, ցանկանալով ազատվել հետապնդումից, որն իրականացվել է վարչապետի ընտանիքի կողմից, խոշոր գումարներ են փոխանցում նրա արտասահմանյան հաշիվներին եւ սիմվոլիկ գումարներ էլ փոխանցում են նրա հիմնադրամներին։ Հետաքրքիր է, որ անցյալ տարի հանրային քննարկումների նյութ դարձան Աննա Հակոբյանի արտասահմանյան այցերը։ Որոշ տվյալների համաձայն, կարելի է ենթադրել, որ այդ այցերը օգտագործվել են հիմնականում ձեռք գցած միջոցները արտասահմանյան բիզնես նախագծերում ներդրումների տեսքով տեղավորելու համար։

Հայաստանի վարչապետի տիկինը հետաքրքրված է Եվրոպայում արշարժ գույքի գնմամբ, ոսկերչության ոլորտում ներդրումներով։ Մյուս ուղղությունը հանդիսանում է Կանադան, որի վարչապետի համար Փաշինյանն անցյալ տարի ջերմ ընդունելություն կազմակերպեց, երբ Թրյուդոն ժամանեց Երեւան։ Փաշինյանը Կանադայի վարչապետին անվանում է իր ընկերը եւ ըստ ամենայնի Փաշինյան-Հակոբյան ընտանիքը ձգտում է օրինականացնել իր ֆինանսները այդ հյուսիսամերիկյան խաղաղ երկրում։ Ըստ տելեգրամ-ալիքների փոխանցման, Կանադա այցի ժամանակ Աննա Հակոբյանն ավելի շատ ժամանակ է հատկացրել թանկարժեք անշարժ գույթի առք ու վաճառքով զբաղվողների հետ հանդիպումների վրա, քան պաշտոնական միջոցառումների։

Միլիոնների ի հայտ գալը, փոխել է նաեւ Հայաստանի ղեկավարության կյանքը։ Հիշենք, թե «հեղափոխությունից» հետո ինչպես Փաշինյան-Հակոբյան ընտանիքը ցուցադրաբար ներկայացնում էր իր գրեթե ճգնակեցական կենցաղը։ Սակայն արդեն մեկ տարի անց, վարչապետի ընտանիքում լյուքսը ավելի շատացավ։ Վարչապետի մերձքաղաքային նստավայրը կրկին վերանորոգվեց պետության հաշվին եւ դա արժեցավ 2 միլիոն դոլար։ Թարմացվեց ավտոպարկը 540 հազար դոլարի շրջանակներում, Կանադա եւ ԱՄՆ այցերը արժեցան 350 հազար դոլար միայն ինքնաթիռների վարձակալության համար։ Երբեմնի համաշխարհային հռչակ վայելող «Jamiroquai»-ի համերգը արժեցավ 1 միլիոն դոլար։ Ասում են, որ այդ համերգը Աննա Հակոբյանի քմահաճույքն է եղել, ով այդ կերպ նշել է իր վաստակած առաջին միլիարդը։

The Moscow Post