Ավանեսյանի հաղթական մեկնարկը Դոհայում

Հայաստանի թենիսի հավաքականի անդամ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Դոհայում ընթացող WTA-1000 շարքի մրցաշարում: Նա 7:6 (7:3), 1:6, 7:6 (7:5) հաշվով առավելության է հասել աշխարհի 36-րդ ռակետ, չինացի Սինյույ Վանի նկատմամբ:
Այս հաղթանակից հետո Ավանեսյանը կխաղա 10-րդ համարի սերմանված Դարյա Կասատկինայի և հաջողակ պարտվող Պոլինա Կուդերմետովայի միջև հանդիպման հաղթողի հետ:
Կարծիքներ