Քննարկել են Ղարաբաղյան հարցը

Քննարկել են Ղարաբաղյան հարցը

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում Աֆղանստանում տիրող իրադրությունն ու Ղարաբաղյան կարգավորումն է քննարկել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Բլինկենը երկկողմ հանդիպումներ է ունեցել ինչպես թուրքական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, այնպես էլ Բրազիլիայի ԱԳ նախարար Կարլոս Ֆրանսի հետ։

Անդրադարձ է կատարվել նաեւ Սիրիայի խնդրին։ Պետդեպի ներկայացուցիչը ասել է, որ Չավուշօղլուի հետ «տեւական զրույց է եղել Կովկասի մասին՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղի»։