Զագսի թղթին չհավատացողը ո՞նց է հավատում պաշտոնական այլ  թղթերի․․․

Զագսի թղթին չհավատացողը ո՞նց է հավատում պաշտոնական այլ  թղթերի․․․

Վերջերս Նիկոլ Փաշինյանը պատասխանելով այն  հարցին, թե ամուսնացա՞ծ է Աննա Հակոբյանի հետ, պատասխանել էր․

«Էս դեկտեմբերին կլրանա մեր ամուսնության 27-րդ տարեդարձը, բայց մենք դե յուրե որեւէ կարգավիճակով ամուսնացած չենք»։ Ասաց, որ  դե յուրե ո΄չ զագսով, ո΄չ եկեղեցով ամուսնացած չեն: 

Ես հիմա այդ հարցը չեմ քննարկելու,  չնայած այն մասնավոր հարց չեմ համարում, այլ Փաշինյանի հոգեբանությունն եմ ի ցույց դնելու  օրինականության վերաբերյալ։ Նա ամուսնացած չէ, բայց երեխաներ ունի և դա համարում է օրինական, որովհետև  իրենց կապը ամրագրված է երեխաներով։ Նա 27 տարին համարում է բավականին մեծ թիվ։ Նրան հավատացողների մի ստվար խումբ  ներողամտորեն է վերաբերվում, ասելով՝ օրինականությունն այն է, որ նրանք միասին են ապրում, համատեղ երեխաներ ունեն, ի՞նչ պարտադիր է զագսի թուղթը։ Հենց այստեղից է ծագում իմ հարցը՝ Արցախը հազարամյակներով ապրել է իր պատմական հողի վրա, հարյուր հազարավոր երեխաներ ունի,  ինչու՞ Արցախը բաժանեցիր  հազարամյակներ շարունակ համատեղ ապրող բնակչից և զագսավորեցիր Ադրբեջանի հետ։ Եթե  կադաստրի թուղթ էիր ուզում Տավուշի, Սյունիքի  բնակիչներից և ասում, որ օրինական չէ նրանց այնտեղ ապրելը, չնայած՝ հազարամյակներով համատեղ ապրելուն։ Հարց՝  ինչու՞ այդ դեպքում պիտի օրինական համարվի ձեր համատեղ ապրելը․․․ Զագսի թղթին չհավատացողը ո՞նց է հավատում այլ պաշտոնական  թղթերի․․․ Սա հոգեբանական լուրջ հարց է։ Առավել ևս հավատում է այն թղթերին, որ թշնամի երկիրը կարող է վավերացնել։ Եթե մի մարդու հոգեբանությունից դուրս է օրինականությունը, և նա անձնական օրինակով ի ցույց է դրել դա,  ինչու՞ է մեզ փորձում հավատացնել, որ այլ պարագաներում անպայման զագսի թուղթ է անհրաժեշտ։ Առավել քան զարմանալի է, որ սեփականությունը հակառակ կողմին զիջելու համա՛ր է պահանջում զագսի թուղթը։ Այն սեփականությունը, որն իրենը չի, երկրինն ու ժողովրդինն է։ Խաղաղության թղթի կտոր է ուզում, ինչու՞։ Ինչ որ երկրներից թղթի կտորներ է ուզում, ինչու՞։