Փաշինյանի քավորը նշանակվեց Տավուշի մարզպետ

Փաշինյանի քավորը նշանակվեց Տավուշի մարզպետ

Քիչ առաջ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը իր քավոր Հայկ Ղալումյանին, որը Իջևանի քաղաքապետի ԺՊ-ն էր, նշանակեց Տավուշի մարզպետ:

Հարցը ներկայացրեց տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, նրա առաջարկին հավանություն տվեց կառավարությունը, և շնորհավորեցին Ղալումյանին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնին նշանակվել է Արթուր Ճաղարյանը: