Մասիսի ԲԿ-ի վերանորոգված բաժանմունքից հղիներին հանում են ավերակ բաժանմունք

Մասիսի ԲԿ-ի վերանորոգված բաժանմունքից հղիներին հանում են ավերակ բաժանմունք

Մասիսի ԲԿ-ի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը տեղափոխել է հիվանդանոցի՝ Ֆրանսիայի Լիոն քաղաքից բարեգործների միջոցներով վերանորոգված գինեկոլոգիական բաժանմունքը։
 
Հիվանդանոցի գինեկոլոգներից Մհեր Ենգիբարյանը  մեզ հայտնեց․ «Ես Ֆրանսիայի «Լիոն» կազմակերպության անդամ եմ, խնդրել եմ, բերել էին ամեն ինչը ու վերանորոգել էին, որ Մասիսի կանանց ծննդաբերելիս իդեալնի ամեն ինչով ապահովեն։ Տաք ջուր, սառը ջուր և այլն և 7․5 տարի աշխատել է։Հիմա էս վերջերս հիվանդներին հանեցին երրորդ հարկ, որտեղ ոչ մի ուսլովիա չկա։ Միայն մի բան գիտեմ, որ գան մի տեղ մի գեղեցիկ մի բան լինի, էդ ֆոնին գան Առողջապահության նախարարության մասնագետները նկարվեն ու ժողովրդին ասեն՝ գիտեք ի՜նչ, հեղափոխությունից հետո ձեր վիճակը տասն անգամ վատանալու է։ Ես չեմ գտնում, որ մաքուր ,վերանորոգված բաժանմունքից, որ հղիներին հանում են ավերված բաժանմունք, սա օպտիմիլիազացիա չէ»։

Բժիշկը հայտնեց, որ նոր տնօրենը, լինելով վիրաբույժ, պատրաստվում է հետագայում այնտեղ տեղափոխել վիրաբուժական բաժանմունքը։ «Ինքը խիրուրգ ա, չի ուզում, որ․․․ ծննդկաններն իր համար ավելի կարևոր չեն, բայց, դե, բարեգործություն է արված, գառանտիա են տվել, որ տասը տարի չեն կպնելու էդ բաժանմունքին, իսկ իրենք խախտում են։  Մարդիկ հաշվի չեն առել, որ բերեն, կես միլիոնի ներդրում անեն, հետո իրենց, կներեք, էշի տեղ դնեն»։

Բժիշկն ասաց, որ բարեգործներին դեռ չի տեղեկացրել, որ պայմանը խախտվում է, բայց գիտի, որ նրանք հոկտեմբերին գալու են Հայաստան։

Բժշկի սիրտը ցավում է, որ հոկտեմբերին գալով Հայաստան՝ մարդիկ էլ չեն ցանկանա ոչ մի օգնություն ցույց տալ։ Իսկ նրանք ոչ միայն այդ օգնությունն են ցույց տվել, այլև երկու տարվա մեկանգամյա օգտագործման նյութեր են հիվանդանոցին նվիրել։

Ի դեպ, հիվանդանոցի վերանորոգված բաժանմունքի բացմանը ժամանակին ներկ են եղել Ֆրանսիայի դեպանը, չհաշված՝ առողջապահության նախարարը և այլ պաշտոնյաներ։

Հիվանդանոցը Արարատի մարզպետարանի ենթակայաության տակ է։ ասաց, որ <բոլորը կուրսի մեջ են>, բայց չեն ուզում բոլորին հավաքել ու այս հարցը քննարկել։ <Որովհետև իրենք տնօրենին են պահում, տնօրենն էս նորերից է, շատ կներեք>,-ամփոփեց նա։ Նա ասում է, որ բացի գինեկոլոգիայից նաև կես դրույքով այլ ուղղվածության բժիշկ է և իրեն էլ, կարող է,  ինչպես ինքը ձևակերպեց՝<չայնիկի տեղ> դնել, բայց իր սիրտը ցավում է։
«Բայց ես ցավ եմ զգում, ես էս քաղաքում ապրում եմ, ես խնդրել եմ, էդ մարդիկ եկել, արել են,  անձամբ քսան օր իրենց կերեկրել եմ/շինարարներին/ իմ հարազատների պես։ Ես սա արել եմ Մասիսի կանանց համար, ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկը գա ու իր ամբիցիաներից ելնելով՝ վարի տա»,-ասաց բժիշկը։


Հիվանդանոցի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը մեզ  հայտնեց, որ չի պատրաստվում վիրաբուժական բաժանմունքը վերանորոգված հատված տեղափոխել։

«Ոչ մի բան չի տեղափոխվելու այնտեղ, այդ բաժանմունքը ժամանակավոր փակվել է, քանի որ եղել է  աշխատողների օպտիմիլիզացիա, երկու հարկի վրա հնարավոր չէր հիվանդներին պահել երկու հարկերում։ առայժմ կպառկեն մի հարկում, մինչև տեսնենք՝ ինչ են անելու։ Եվ այնտեղ բաժանմունք չէ, պալատներ են»։

Հարցին, բայց եթե մարդիկ բարեգործական նպատակներով հենց գինեկոլոգիական բաժանմունքն են վերականգնել, ինչու՞ են նրանց կամքն անտեսում, հիվանդանոցի տնօրենը պատասխանեց․«Ոչ մի բան չեն նվիրել, ուղղակի կոսմետիկ վերանորոգում են արել մի 15 տարի առաջ»։

Իսկ եթե մյուս հարկաբաժաններում 95 թվականից առ այսօր ոչինչ չի՞ արվել։ Տնօրենն ի պատասխան՝ ասաց․«Ի՜նչ ասեմ, կարող է՝ Ձեր ինֆորմացիան սխալ է։ Եկեք տեսեք, թե ինչ պայմաններ են»։

Տնօրենն ավելացրեց, որ արդեն իսկ ավարտել են օպտիմիլիզացիան, որը չգիտես ինչու՝ ասում էր՝ ուտիլիզացիա։

Ինչևէ, ասում է, որ կրճատում չի եղել, տարբեր աշխատողների առաջարկվել է տեղափոխվել այլ բաժանմունքներ, 4-ը չեն համաձայնվել։ Նրանցից երեքի ազատման հրամանները տրված են, ըստ մմեկն է՝ լինելով թոշակի տարիքի, դեռ ֆորմալ մնում է՝ իր հաշվին արձակուրդ վերցնելով։ Ինչի մասին ևս տեղեկացանք հիվանդանոցի անձնակազմից։

Նշենք, որ այս բուժքուրյերը ստանում էին ընդամենը 70 հազար դրամ։

Բժիշկը պնդեց, որ սա օպտիմալացում չէ, այլ օպտիմալացման անվան տակ մարդկանց աշխատանքից ազատում։