Կաթողիկոսը միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ

Կաթողիկոսը միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։

Հուշահամալիրում՝ անմար կրակի մոտ, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց բարեխոսական կարգ՝ ի հիշատակ սուրբ նահատակների։