Հայաստան-Թուրքիա խաղից առաջ նոր սկանդալ է հասունանում․ Պետրակովին քննադատել են

Հայաստան-Թուրքիա խաղից առաջ նոր սկանդալ է հասունանում․ Պետրակովին քննադատել են

2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ուժերն է չափելու Թուրքիայի ընտրանու հետ։ 3 օր անց Հայաստանի հավաքականը կրկին սեփական հարկի տակ ուժերն է չափելու Կիպրոսի հավաքականի հետ, այս հանդիպումը սակայն ընկերական խաղերի շրջանակում է կայանալու։

Հանդիպումներին մասնակցելու համար հավաքական են հրավիրվել արտերկրում հանդես եկող մի շարք հայազգի ֆուտբոլիստներ։ Նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, ինչպես հայտնիէ, որոշել է այս փուլում հավաքական հրավիրել Վարազդատ Հարոյանին, որը հանդես է գալիս Կիպրոսի «Անորտոսիս Ֆամագուստայում», Կամո Հովհաննիսյանին, որը հանդես է գալիս Ղազախական Աստանայում, Անդրե Չալըշըրին, որը խաղում է Շվեդիայի «Բրոմապոյկարնա» ակումբում, Ժորդի Արարատին, որը խաղում է Կոլումբիան ներկայացնող «Ինդեպենդյենտե» ակումբում, Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիրի Տիկիզյանին, Գեորգի Հարությունյանին, որը խաղում է «Կրասնոդար-2»-ում, Էդուարդ Սպերցյանին, որը խաղում է «Կրասնոդարի»-ի հիմնական թիմում, Խորեն Բայրամյանին, որը «Ռոստովի» կազմում է հանդես գալիս, Էդգար Բաբայանին, որը Դանիայի «Ռանդերսի» կազմում է խաղում, Տիգրան Բարսեղյանին, որը «Սլովան Բրատիսլավայում» է խաղում, Լուկաս Սելարայանին, որը ԱՄՆ-ն ներկայացնող «Քոլամբուս Քրյու» ակումբում է խաղում, Ժիրայր Շաղոյանին, որը «ԲԿՄԱ Սոֆիայում է խաղում, Սարգիս Ադամյանին, որը «Քյոլնում» է խաղում և Նորբերտո Բրիասկո Բալեկյանին, որը «Բոկա Խունիորսում» է հանդես գալիս։ Լեոնիդ Բուրյակը, որը նախկինում գլխավորել է Ուկրաինայի հավաքականը, քննադատություն է հնչեցրել Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզչի հասցեին, ինչը քննարկման մեծ առիթ է դարձել մարզաշխարհում։

Բուրյակը քննադատել է Պետրակովին Ռուսաստանի առաջնությունից Հայաստանի հավաքական ֆուտբոլիստներ հրավիրելու համար։ «Ես այս ամենից պարզապես շոկի մեջ եմ։ Չեմ էլ կարող բացատրել՝ Պետրակովի որոշումը ինչով է պայմանավորվում։ Իրականում կան հայ այլ ֆուտբոլիստներ, որոնք Ռուսաստանի առաջնությունից բացի խաղում են նաև այլ երկրների ազգային առաջնություններում»,- ասել է Բուրյակը։