Մենք ուղիղ բանակցել ենք Ադրբեջանի հետ․ Սամվել Շահրամանյան

«Այս շահարկումները բարոյական չեն, քանի որ Արցախի ներկայացուցիչները տարբեր ժամանակահատվածում ուղիղ բանակցել են Ադրբեջանի հետ»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Արցախի նախագահը եղել է Արայիկ Հարությունյանը և մենք քննարկել ենք Սոֆիա գնալու հարցը Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, և տվել ենք դրական պատասխան: Բացի դրանից 15 օր անց եղել է Բրատիսլավիայում հանդիպելու առաջարկ, որը մենք ընդունել ենք և մեր պատվիրակությունը գնել էր տոմսերը այնտեղ գնալու, սակայն Ադրբեջանը մերժել է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո ՀՀ իշխանությունները ի դեմս Արցախի իշխանությունների քավության նոխազ են փնտրում եւ մեղադրում Սամվել Շահրամանյանենց, որ մերժել են Սոֆիայում ու Բրատիսլավայում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցելու առաջարկը, իսկ հետո արդեն ստիպված են եղել գնալ Եվլախ հանդիպելու ադրբեջանցիների հետ:
Կարծիքներ