Դատարանը պահանջեց՝ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի ներկայությունը դատարանում

Դատարանը պահանջեց՝ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի ներկայությունը դատարանում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությանն այսօր պաշտպանական կողմը ներկայացրեց Արցախի նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ։

Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը նշեց․ «Եթե ուզում եք երաշխավորությունը քննվի, ապա պետք է նրանց ներկայությունն ապահովել»։

Պաշտպանական կողմը նշեց՝ նիստը թող շարունակվի, նրանք կապ կհաստատեն նախագահների հետ եւ կփորձեն լուծել այդ հարցը։

Նշենք, որ դատարանում այսօր ներկա է Քոչարյանը, ապակեպատ նիստերի դահլիճից այս կողմ նրա աջակիցներն են եւ նրան դեմ արտահայտվող այլ քաղաքացիները։ Երկու կողմի մի ստվար հատված էլ դրսում է։

Նշենք նաեւ, որ Ռ․ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի մեկի» գործով սահմանադարական կարգը տապալելու, ինչպես նաեւ խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։