Թրամփը Բայդեններին, Հարիսին ու Քլիթոնին զրկել է գաղտնի տեղեկատվության հասանելիությունից

Թրամփը Բայդեններին, Հարիսին ու Քլիթոնին զրկել է գաղտնի տեղեկատվության հասանելիությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չեղարկել ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի և նրա ընտանիքի բոլոր անդամների, ինչպես նաև ԱՄՆ նախորդ վարչակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հասանելիությունը գաղտնի տեղեկատվությանը։

Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում։

«Ես որոշել եմ, որ հետևյալ անձանց կողմից գաղտնի տեղեկատվության հասանելիությունն այլևս չի բխում ազգային շահերից. Էնթոնի Բլինկեն, Ջեյ Սալիվան, Լիզա Մոնակո, Մարկ Զեյդ, Նորման Էյզեն, Լետիցիա Ջեյմս, Ալվին Բրեգ, Էնդրյու Վայսման, Հիլարի Քլինթոն, Էլիզաբեթ Չեյնի, Քամալա Հարիս, Ադամ Քինզինգեր, Ֆիոնա Հիլ, Ալեքսանդր Վինդման,
Ջոզեֆ Ռ. Բայդեն կրտսեր և նրա ընտանիքի ցանկացած այլ անդամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հուշագրում ասվում է, որ ստորագրման պահից ԱՄՆ վարչակազմը պետք է միջոցներ ձեռնարկի ցուցակագրված բոլոր անձանց տեղեկատվության հասանելիությունը սահմանափակելու համար։