Գերագույն հոգեւոր խորհուրդը հայտարարություն կտարածի

Գերագույն հոգեւոր խորհուրդը հայտարարություն կտարածի

Մայիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը՝ ընդլայնված կազմով: Ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից, ժողովի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննության է առնվել Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակը:

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեցինք, թե ժողովի ընթացքում հոգեւոր դասը եւ Վեհափառը մասնավորապես ինչ մտահոգություններ են հայտնել Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակի հետ կապված, ինչին ի պատասխան՝ սրբազանը նշեց, որ առաջիկայում «հայտարարություն կլինի՝ կիմանաք», եւ չմանրամասնեց հայտարարության բովանդակությունը։  

Ի դեպ, ընդդիմությունն էլ իր հերթին է ծրագրել բաց նամակներով դիմել թե՛ Ամենայն Հայոց կաթողիկոսին, թե՛ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին՝ իրենց հայրապետական ողջույնն ու օրհնությունը տալու հանուն հայրենիքի փրկության պայքարի դուրս եկած հայորդիներին, ովքեր մայիսի 1-ից ի վեր պահանջում են իշխանությունների հրաժարականը։