Իսրայելի վախկոտ հանցանքներն անպատասխան չեն մնա․ Ռայիսի
Հերթական անգամ ահաբեկչական հանցագործության և միջազգային կանոնների կոպիտ խախտման արդյունքում սիոնիստական ռեժիմի կեղտոտ ձեռքերը ներկվեցին մեր երկրի մի քանի գեներալների և սպաների արյամբ։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին՝ մեկնաբանելով Սիրիայում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հրթիռային հարձակումը։
«Սիոնիստական ռեժիմը սեփական գոյությունը փրկելու համար պայքարում իր օրակարգում ներառել է կույր սպանությունները, սակայն նա պետք է իմանա, որ երբեք չի հասնի իր չարագործ նպատակներին նման անմարդկային մեթոդներով։ Օրեցօր ականատես ենք լինում դիմադրության ճակատի ուժեղացմանը և ազատ ազգերի նողկանքին ու ատելությանն Իսրայելի անօրինական էության նկատմամբ, և այս վախկոտ հանցանքն անպատասխան չի մնա»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Դամասկոսում իրականացված հարձակման հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ն հրատապ նիստ է հրավիրել, ինչի վերաբերյալ պահանջ էին ներկայացրել Իրանն ու Ռուսաստանը։
Կարծիքներ