Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր խաղաղ բնակչությանը․ Ֆրանսիայի ԶՈւ նախարար
Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր խաղաղ բնակչությանը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն։ Նրա խոսքերը X–ի իր միկրոբլոգում մեջբերել է ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Նա նշել է, որ Ֆրանսիայի կողմից մատակարարվող զենքերն, ըստ էության, պաշտպանական են։
«Եթե ոչ ոք չհարձակվի Հայաստանի վրա, այն երբեք չի օգտագործվի»,- ընդգծել է ֆրանսիացի նախարարը։
Կարծիքներ