Թուրքական հեղինակավոր մամուլը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Փաշինյանի և Էրդողանի հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագրի» կամ նմանատիպ փաստաթղթի ստորագրման հարցը։
Ակնհայտ է, որ այս իշխանությունը գտնվելով թուրք-ադրբեջանական տանդեմի ուղիղ ազդեցության տակ կորցրել է Հայաստանում հանրային աջակցությունը և առանց «խաղաղության թղթի» (նույնիսկ եթե դա խիստ հակահայկական փաստաթուղթ է) իշխանությունը չունի նույնիսկ տեսական շանս յուրաքանչյուր ընտրական գործընթացում։
Նաև ակնհայտ է, որ ոչ մի խաղաղության պայմանագիր» իրականում գոյություն չունի, այլ այդ փաստաթուղթը հանդիսանում է մի «թուղթ», որը պայմաններ կստեղծի թուրք-ադրբեջանական տանդեմի համար, Հայաստանը միջնաժամկետ առումով վերածել «արևմտյան ադրբեջանի»:
Սա ակնհայտ է։
Համաձայն թուրքական աղբյուրների՝ խաղաղության փաստաթղթի ստորագրման առաջին հնարավոր ամսաթիվը 2025 թվականի սեպտեմբերն է Վաշինգտոնում, իսկ երկրորդ տարբերակը՝ 2025 թվականի դեկտեմբերը Արաբական Միացյալ Էմիրություններում ։ (սա չճշտված տեղեկություն է և պետք է ստուգվի):
Թուրքերը նաև պնդում են , որ բանակցություններում ևս մեկ նախապայման է առաջ քաշվել՝ «համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումը», քանզի ռուսական ռազմաբազայի ներկայությունը չափազանց լուրջ վտանգ է ներկայացնում թուրքերի համար, Հայաստանը վերահսկելու և կլանելու առումով։
...
Իսկ հիմա անուն առ անուն, հատիկ առ հատիկ , «սֆաթ առ սֆաթ» հիշենք նրանց, ովքեր Հայաստանում հակառուսական և ըստ էության հակահայկական քարոզ էին տանում։
Արման Աբովյան