Տասնյակ նոր մոլորակներ են հայտնաբերվել

Տասնյակ նոր մոլորակներ են հայտնաբերվել

Աստղագետները հայտնաբերել են Խոյի համաստեղությունում նոր երիտասարդ աստղերի ձեւավորման տասնյակ դեպքեր եւ բազմաթիվ նոր աստղեր։ Այս մասին հայտնում է Astrophysical Journal-ը։ Գիտնականները պարզել են, որ աստղագոյացման պրոցեսի ժամանակ, օրինակ Նեպտունի չափսի մոլորակներ կարող են գոյանալ երիտասարդ աստղերի մոտ շատ ավելի հաճախ, քան ենթադրվում էր։Դա է պատճառը, որ Խոյի համաստեղությունում աստղագոյացման ակտիվ տարածքում հայտնաբերվել են շատ ավելի մեծ թվոց մոլորակներ, քան կանխատեսվել էր մինչ այդ գիտնականների կողմից։ Այս նորագույն բացահայտումները պարզում են նաեւ, թե ինչպիսին է եղել Արեգակնային համակարգության ծնունդը։ Գիտնականները որոնում են այնպիսի աստղեր, որոնք ունեն գազային գոտեւորած օղակներ իրենց շուրջ, որոնք հայտնի են պրոտոմոլորակային սկավառակ անունով եւ սկսում ուսումնասիրել աստղագոյացման պատմությունը։ Հիմնական ուսումնասիրությունները կատարվել են Չիլիում գտնվող Ատակամայի միլիմետրային մատրիցայի միջոցով։