Քնկոտությունը կարող է լինել վտանգավոր․ հետազոտություն

Քնկոտությունը կարող է լինել վտանգավոր․ հետազոտություն

Մարդիկ, որոնք սովորություն ունեն ցերեկը քնելու կամ էլ քնում են գիշերը ավելի քան ինը ժամ, սովորաբար ավելի հավանական է, որ ինսուլտ ունենան։ Նման եզրակացության են եկել չինական Ուհանի գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանի գիտնականները։ Այս մասին հայտնում է EurekAlert! Պարբերականը։

Ավելի քան վեց տարի տեւած հետազոտության ընթացքում, որին մասնակցել է 31 750 կամավոր միջինը 62 տարեկան, պարզվել է, որ 1557 ինսուլտի դեպք է գրանցվել, որոնք եղել են այն մարդկանց մոտ, ովքեր ավելի քնկոտ են։ Չինացի գիտնականները նշում են, որ չափավոր քունը ամենից արդյունավետ տարբերակն է միջին տարիքի եւ տարեց մարդկանց համար։ Գիտնականները հատկապես կարեւորել են քնի որակը, լիարժեք քնի ապահովման համար։