Ի՞նչ պայմաններով են կրճատվում կառավարության աշխատակազմի մեքենաները

Ի՞նչ պայմաններով են կրճատվում կառավարության աշխատակազմի մեքենաները

Քիչ առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որ աշխատակազմի ծառայողական մեքենաները կկրճատվեն․

«ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների թիվը կտրուկ կկրճատվի։ Ներկայիս 50-ի փոխարեն կմնան 7-ը։ Այս պահին իրենց կցված վարորդով ծառայողական ավտոմեքենաներից են օգտվում հետևյալ պաշտոնյաները.
ՀՀ փոխվարչապետեր, վարչապետի աշխատակազմի ղեկավար, 
ԱԽ քարտուղար, աշխատակազմի ղեկավարի տեղակալներ, աշխատակազմի վարչության պետեր, աշխատակազմին ենթակա գրասենյակների պետեր, վարչապետի խորհրդականներ,  վարչապետի որոշ օգնականներ Փոփոխությունների արդյունքում իրենց կցված ծառայողական ավտոմեքենաներից կօգտվեն, երկու փոխվարչապետերը,  ԱԱԽ քարտուղարը Եվ վերջ։ Ինքս ևս կհրաժարվեմ ծառայողական ավտոմեքենայից։
Վարորդներն արդեն ծանուցվել են ըստ օրենքի պահանջի»,- գրել է աղաջանյանը։

«Հրապարակը» դեռ շաբաթներ առաջ գրել էր, որ ծառայողական մեքենաների կրճատումներ են նախատեսվում, գրել էր նաև, որ կրճատված մեքենաները տարաժամկետ վճարման կարգով տրամադրվելու են այդ մեքենաների վարորդներին։

Մեր գրավոր հարցմանը, թե քանի մեքենա կա կառավարության հաշվեկշում, պատասխանել էին 87, որի մեջ ներառված են միկրոավտոբուսներ, ավտոբուսներ, բեռնատարներ և կիսաբեռնատարներ։ Իսկ մեկ մեքենայի տարեկան միջինիացված շահագործումը պետության վրա նստում է շուրջ 1.5 մլն ՀՀ դրամ՝ չհաշված վարորդի աշխատավարձը, որը 80-ից 90 հազար դրամին մոտ գումար է կազմում։