Գերմանիան եւ Նիդերլանդները համաձայնել են վերցնել Թուրքիայից իրենց քաղաքացի ԻՊ գրոհայիններին

Գերմանիան եւ Նիդերլանդները համաձայնել են վերցնել Թուրքիայից իրենց քաղաքացի ԻՊ գրոհայիններին

Նիդերլանդները եւ Գերմանիան պատրաստակամություն են հայտնել վերցնել Թուրքիայից ԻՊ այն գրոհայիններին, որոնք հանդիսանում են իրենց քաղաքացիները։ Այս մասին ըստ Reuters լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն։

«Կուզենայի երախտագիտություն հայտնել երկու երկրի՝ Նիդերլանդներին եւ Գերմանիային։ Նրանք հաստատել են, որ կվերցնեն ԻՊ ահաբեկիչները, որոնք հանդիսանում են իրենց քաղաքացիները՝ կանանց ու երեխաների հետ միասին»,- ասել է նախարար Սոյլուն։