Մտավորականներին հրավիրում են ցույցի

Մտավորականներին հրավիրում են ցույցի

Ինչպես հայտնի է, երեկ գիշերը փլուզվեց Արամի 23 հասցեում տեղակայված, մշակութային ժառանգություն հանդիսացող շենքի պատը, որտեղ տեղակայված էր պատանի երգիչների երգչախումբը: Դեռ ամիսներ առաջ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը իր սաների հետ բողոքի ակցիներ էր իրականացնում` ասելով, որ շենքը փլուզման եզրին է և պետք է քայլեր ձեռնարկել:

Այսօր, երբ շենքն արդեն փլուզված է, նա կրկին մտավորականներին հրավիրում է մասնակցելու բողոքի ցույցի. «Կոչ ենք անում բոլոր մտավորականներին, գործիչներին և նրանց, ովքեր սրտացավ են պատահարի համար միանալ բողոքի ակցիային, որը տեղի կունենա Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձանի մոտ»,- ասված է հայտարարությունում: