Վիճակախաղով շահել է 123 միլիոն ֆունտ

Վիճակախաղով շահել է 123 միլիոն ֆունտ

Բրիտանացին 123 միլիոն ֆունտ ստեռլինգ է շահել «EuroMillions» վիճակախաղով։ Նա դարձել է այդ վիճակախաղի պատմության մեջ երրորդ ամենախոշոր շահողը Մեծ Բրիտանիայում։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը։ Հաղթողը կարողացել է կռահել բոլոր հինգ թվերն ու երկու հաջողակ աստղիկները եւ «ջեք փոթ պայթեցնել»։ «EuroMillions»-ը խաղարկվում է Եվրոպայի մեծ մասում։ Մասնակիցների թիվը կազմում է 200 միլիոն մարդ։