Պատրաստ եմ ցանկացած տիպի վեթթինգի. Ռուբեն Վարդազարյան

Պատրաստ եմ ցանկացած տիպի վեթթինգի. Ռուբեն Վարդազարյան

Ինչպես արդեն հայտնի է՝ դատավորների ընդհանուր ժողովն այսօր 2 Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրեց՝ Մեսրոպ Մակյանին եւ Ռուբեն Վարդազարյանին, իսկ դատավոր Նախշուն Տավարացյանն որպես նախկինում ընտրված ԲԴԽ անդամ երդում տվեց։

Հետաքրքիր էր, որ այսօրվա ժողովը դռնփակ կարգով էր տեղի ունենում, լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ հրապարակային տեղի չունեցավ այդ ամենը։

Նորընտիր ԲԴԽ անդամ Ռուբեն Վարդազարյանն ասաց. «Պատրաստ եմ ցանկացած տիպի վեթթինգի, հրապարակային անցնեմ այդ վեթինգը։ Ձեւաճափը հետեւյալն էր՝ յուրաքանչյուր թեկնածու մոտենում էր, հարց էին տալիս, ինձ հարց չի տրվել, պարոն Մալյանին մեկ հարց է տրվել»։

Մեսրոպ Մակյանն էլ ասաց. «Այսօրվա օրակարգում վեթթինգի նախանշում չկա։ Հետեւաբար դո՞ւրս գալ ժողովի օրակարգի շրջանակից»։