40 հարցից ընդամենը չորսն է զեկուցվող

40 հարցից ընդամենը չորսն է զեկուցվող

Կառավարությունում մեկնարկել է գործադիրի հերթական նիստը, որը վարում է արձակուրդից վերադարձած վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մենք շարունակում ենք հետևել, թե ինչպես է «աշխարհի ամենաբաց և թափանցիկ կառավարությունը» նիստերն անցկացնում չզեկուցվող հարցերի «տարափով»։ Նախորդ նիստին, օրինակ, օրակարգում ընդգրկված էր 38 հարց, որից, սակայն, ընդամենը հինգն էր զեկուցվող։

Այսօր գրեթե նույն պատկերն է, մի բան էլ՝ ավելի վատ։ Այսօրվա նիստի օրակարգում ըդնգրկված է 40 հարց, որից չորսն է միայն զեկուցվող, այսինքն՝ ընդամենը 10 տոկոսը։ Ընդ որում, այդ չորս հարցից երեքը արդարադատության նախարարն է զեկուցում։ Արդյունքում մենք չենք կարողանում իրազեկվել մյուս՝ չզեկուցվող հարցերի բովանդակությանը, քննարկումներին, որոնք ոչ պակաս կարևոր կարող են լինել։