Մարուքյանի ուշագրավ գրառումը Փաշինյանի ելույթի ժամանակ (ֆոտո)

Մարուքյանի ուշագրավ գրառումը Փաշինյանի ելույթի ժամանակ (ֆոտո)

Ազգային ժողովում լրագրողները տևական ժամանակ է՝ Էդմոն Մարուքյանին են փնտրում, բայց նա չկա ու չկա։ Առիթը նրա ֆեյսբուքյան գրառումն է։ Մարուքյանը մոտ մեկ ժամ առաջ, ճիշտ այն պահին, երբ խորդրդարանում ելույթ էր ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր ՖԲ էջում տեղադրում է Պարույր Սևակի հանրահայտ բանաստեղծություններից մեկը՝ «Անկեղծ ասած այս ամենից ես հոգնել եմ»։

Սրա տակ ակնհայտաբար ենթատեքստ կա, քանզի հազիվ թե ԱԺ պատգամավորն այնքան պարապ լինի, որ վարչապետի ելույթի ժամանակ տարվի պոեզիայով, այն էլ այսպիսի սենտիմանետալ պոեզիայիով, որը, եթե դիտարկում ենք ներքաղաքկաան պրիզմայով, իր մեջ բավականին ենթատեքստեր է պարունակում, հատկապես բանաստեղծության այս հատվածը․

Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ,

Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել և օգնել եմ.

Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել,

Վատըդ թողած՝ լավըդ թվել,

Հավատացրել, հավատացել,

Թե իմ առաջ դուռ ես բացել՝

Չտեսնըված, չեղած մի դուռ։

Սակայն ի՞նչ եմ ես ստացել

Այդ ամենին ի տրիտուր։

Օգտատերերն արդեն մեկնաբանություններում գրել են, թե ումի՞ց է հոգնել Մարուքյանը, այն էլ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ։ Պակաս ուշագրավ է չէ նաև բանաստեղծության վերջին տունը․

Անկեղծ ասած՝ զուր էր ամբողջ այս աղմուկը։

Անկեղծ ասած՝ նեղանում ես, թե լրջանում,

Մե՜կ է հիմա։

Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,

Անկեղծ կասեմ՝ հեքիաթն ինչով է վերջանում.

Ցած է ընկնում երեք խնձոր

- Մեկ՝ ասողին,

Մեկ՝ լսողին,

Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր

Հիմարաբար սպասողին...