Գերմանական մամուլն անդրադառնում է Հայաստանին

Գերմանական մամուլն անդրադառնում է Հայաստանին

Վերջին շրջանում գերմանական պաշտոնական ԶԼՄ-ները, ARD-ն եւ ZDF-ը անդրադառնում են հայաստանյան հասարակության հոգսերին եւ հատկապես՝ սահմանը պահող որոշ հայրենասեր անձանց վճռականության մասին են պատմում, հակառակ նրա, որ զենք-զինամթերքի պակաս ունեն։

Շեշտում են, որ Հայաստանն իրեն լքված է զգում Պուտինի եւ Ռուսաստանի կողմից, հակապուտինյան ցույցերն են ներկայացնում։ Բայց խոսք չեն ասում այն մասին, թե Արեւմուտքը ինչ երաշխիքներ է տալիս հայերին։

Հակառակը՝ ներկայացնում են, որ ադրբեջանցիները դադարեցրել են սեպտեմբերյան հարձակումը՝ Արեւմտյան Եվրոպայի շնորհիվ։Ներկայացնում են Պրահայի հանդիպումը, Մակրոնի, Շառլ Միշելի, Ալիեւի եւ Փաշինյանի մասնակցությամբ հանդիպումը, իբրեւ մեծ դրական քայլ։

Հայաստանին վերաբերող մասը՝ 22-րդ րոպեից սկսած

Կարօ Պոյաճեան
Սփյուռքահայ