Ավարտվեցին Ազգային ժողովի 11 հանձնաժողովի նախագահների թեկնածուների առաջադրումները

Ավարտվեցին Ազգային ժողովի 11 հանձնաժողովի նախագահների թեկնածուների առաջադրումները

ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ավարտվեցին Ազգային ժողովի 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուների առաջադրումներն ու ընտրությունները: Քննարկումները տևեցին 5 օր:

Մեծագույն ոգևորությամբ եմ նշում նաև ինձ համար, որ հարց-պատասխանների ու ելույթների ընթացքում բացահայտվեցին հարցերի լայն սպեկտր, ու սա նշանակում է, որ պատգամավորները շատ հագեցած օրակարգ ունեն ու մեզ սպասվում է դինամիկ, շահագրգիռ ու արդյունավետ աշխատանք:

Ահա, մոտավորապես այն հարցերը, որոնք հնչեցին` հետևապես օրակարգ բերվեցին:

• Արդարադատության մատչելիություն ու որակ 
• Դատարանի անկախություն
• Դատարանների ծանրաբեռնվածություն
• Ծնելիության խթանում 
• Գյուղացիների համար կենսաթոշակներ 
• Սոցիալական բնակարանաշինություն
• Մատչելի բուժօգնություն
• Մարզիկների համար աշխատանքային ստաժ և առողջապահական ապահովագրություն
• Դեսպանների հաշվետվողականություն 
• Երեխաների որդեգրման խնդիրներ 
• Ընտանեկան բռնության կանխարգելում
• Քրեակատարողական հիմնարկներ 
• Ադրբեջանում գտնվող պատանդներ/ռազմագերիներ
• Արհմիություններ
• Ցմահ դատապարտյալներ 
• Համաներմանը վերաբերող հարցեր
• Բուժաշխատողների իրավունքների պաշտպանություն
• Ազգային փոքրամասնությանը վերաբերող հարցեր
• ԵՄ իրավական ակտերի մոտարկում
• ԵԱՏՄ իրավական ակտերի մոտարկում
• Վիզային ռեժիմի ազատականացում
• Իրավապահ մարմինների խորհրդարանական վերահսկողություն
• Զինվորականների աշխատավարձեր
• Զինվորականներին տրամադրվող արտահագուստ
• Զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների խնդիր
• Ռազմարդյունաբերական համալիրի ապագան 
• Գաղտնալսման խնդիր
• Զինվորների բժշկական փորձաքննության հանձնաժողովներ
• Սփյուռքի հետ հետագա համագործակցություն
• Կրթության, գիտության և տնտեսության ոլորտների խաչման և ներդաշնակեցման խնդիր
• ԲՈՒՀ-երի ռեկտորներին, դպրոցների տնօրեններին վերաբերող հարցեր
• Մարզերի և գյուղերի դպրոցներում խնամի-բարեկամ ավանդույթների վերացման անհրաժեշտություն
• Գիտության թերֆինանսավորման խնդիր
• Համալսարանում գրքերի սակավություն
• Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ընտրության իրավունք
• Մեծ հայրենադարձության հարցեր
• Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն
• Մարզերի համաչափ զարգացում
• Իրան-Հայաստան ապրանքաշրջանառություն 
• Մարզերում ազատ տնտեսական գոտի 
• ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար հավասար և թափանցիկ մրցակցային պայմաններ
• Աշխատանքային միգրացիա
• Համայնքների միավորում 
• Մարզպետարանների դերակատարում 
• Սահմանամերձ գյուղերի զարգացում
• Հարկային արտոնություններ, վարչարարություն
• Հանքարդյունաբերություն
• Կանաչ էներգետիկա
և այլն, և այլն»: