Ինչ սպասի Հայաստանը Զասից 

Ինչ սպասի Հայաստանը Զասից 

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Aysor.am-ին հայտնել էր, որ այսօր  Երևան է ժամանում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը։
«Ի շարունակություն Բիշկեքում կայացած ԱԳ նախարարական հանդիպման ժամանակ ընդունված որոշման ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնել ԲՀ ԱԽ պետքարտուղարի թեկնածությունը, այսօր Հայաստան է այցելելու Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը», -ասել էր  Ա.Նաղդալյանը:

Hraparak.am-ը զրուցել է ռուսաստանցի ռազմական վերլուծաբան, Armenian Research Development Institute-ի (ARDI) պաշտպանական հետազոտությունների բաժնի ղեկավար Լեոնիդ Ներսիսյանի հետ, թե ինչի համար կարող է գալ Զասը և արդյոք սա ինչ-որ իմաստով  մանանեխ չէ ճաշից հետո։
Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով՝ Ստանիսլավ Զասի՝ Հայաստան այցը բնական է՝ պայմանավորված է նրանով, որ մի քանի օր առաջ ՀԱՊԿ անդամ երկները հաստատել են նրա թեկնածությունը՝ 2020 թվակից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնավարման համար։

«Զասի ծրագրի մասին դեռ ոչ մի բան հայտնի չէ, ենթադրում եմ, որ առնվազն հայ զինվորականների հետ, Հայաստանի արտգործնախարի, հնարավոր է՝ վարչապետի հետ նա կհանդիպի և հասկանալի է, որ կողմերի միջև առկա է պայմանավորվածություն»։

Ըստ ռազմական փորձագետի՝ վերջին իրադարձություններից հետո կարելի է արձանագրել, որ Հայաստանն ու Բելառուսը քաղաքական ոչոքիով դուրս եկան այս պատմությունից։ Մի բան, որ ձեռնտու էր թե՛ Հայաստանին, թե՛ Բելառուսին, քանի որ կողմերից ոչ մեկը հրապարակային պարտություն չկրեց և Գլխավոր քարտուղարի պաշտոնն այս ընթացքում զբաղեցնում է ՀԱՊԿ Գխ պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։ 
«Հետևաբար, զուտ տեսականորեն Հայաստանն իր մանդատը մինչև վերջին պահը չի կորցնում, իսկ Բելառուսն էլ, ինչպես ինքն էր ուզում, կարողացավ առաջադրել Ստանիսլավ Զասին»,-հավելեց ռազմական փորձագետը։
Նա հավելում է, եթե կոնֆլիկտը հարթված է, ապա հիմա Երևանը նորմալ կընդունի Զասին։

Հիշեցնենք, որ երբ կոնֆլիկտն իր կիազակետում էր Ստանիսլավ Զասը եկել էր Երևան՝ որպես ՀԱՊԿ Գխ թեկնածու և Փաշինյանը նրան ուղղակի չընդունեց։

«Չեմ տեսնում պատճառ, որի համար Երևանում չպետք է ընդունեն»,-ամոփեց նա։ Հարցին, թե հայտնի են Զասի ադրբեջանական ինչ-ինչ առնչություններ, և հետևաբար, նրանից կարելի՞ է սպասել Հայաստանի համար տհաճություններ։, Լեոնիդ Ներսիսյանը հիշեցրեց՝ ոչ միայն նա, Լլուկաշենկոն միջանձնային լավ հարաբերությունների մեջ են ադրբեջանցիների հետ և, առհասարակ, կան միջպետական լավ հարաբերություններ։ Եվ հետևաբար, Լեոնիդ Ներսիսյանը չի բացառում, որ ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահությունը Հայատանին հնարավոր է ինչ-ինչ տհաճ պահեր մատուցի…

Բայց, ամեն դեպքում, նա ասում է․«Բայց իրականում այս պաշտոնը առանձնապես հզոր լիազորություններ նրան չի տալիս և առավելագույն նեգատիվը կարող է լինել ինճ-ինչ տհաճ հայտարարություններով, որոնք էլ, ի դեպ, փաստ չէ, որ հաճախ են լինելու»։

Օրինակ, Լեոնիդ Ներսիսյանն ասում է, որ եթե արցախա-ադրբեջանական շփման գծում որևէ լարում լինի, ապա հնարավոր է՝ բելառուսական Գլխավոր քարտուղարը սկզբունքայնորեն չդատապարտի Ադրբեջանին կամ բարձրացնի հարցը։  Բայց իրական գործողությունների հարթության մեջ, ըստ փորձագետի, սահմանափակ հնարավորություններ ունի։»